Հայտարարություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի′ ծնողներ, մեր կայքում դուք հնարավորություն ունեք տեսնելու ձեր երեխաների
• գնահատականները
• առաջադիմությունը յուրաքանչյուր առարկայից
• բացակայությունները
• տնային հանձնարարությունները
• դասացուցակը:
Կարող եք նաև տեղեկանալ դպրոցի անցուդարձին, ծնողական ժողովներին և տեսնել ուսուցիչների մեկնաբանությունները ձեր երեխաների վերաբերյալ: Տվյալների գաղտնիությունը ապահովված է, քանի որ դրանց ծանոթանալ կարող եք միայն ձեր անձնական ծածկագիրը մուտքագրելուց հետո:


Տիեզերագնացության օր

  2011 թ.- ի Ապրիլի 12 ին դպրոցի համակարգչային դասասենյակում տեղի կունենա բաց դաս "Տիեզերագնացության օր" թեմայով 11 Ֆ/մ դասարանի ակտիվ մասնակցությամբ: Դասին կքննարկվեն "Ինչ է Տիեզերքը և ինչ կա նրանում","Ինչպես են ուսումնասիրում Տիեզերքը","Ինչու է Տիեզերագնացության օրը նշվում ապրիլի 12 ին" ,"Առաջին Տիեզերագնացների մասին" հիմնահարցերը: Դասը կվարեն ֆիզիկայի ուսուցիչներ Բ.Գյարաքյանը, Հ.Ավանեսյանը և Օ.Անտոնյանը : Ցանկացողներին սիրով հրավիրում ենք դպրոցի համակարգչային դասասենյակ : Դասը տեղի կունենա նշված օրը ժամը 13:00:

 


Ուխտագնացություն Խոր վիրապ վանք-ամրոց

    2011 թ.- ի ապրիլի 9 ին կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Խոր վիրապ: Ուխտագնացությանը մասնակցում են դպրոցի ուսուցչական անձնակազմը և ավագ դասարաններից լավագույն աշակերտներ:
Ցանկացողները դիմեն դպրոցի տնօրենությանը:

Պատմական ակնարկ

  Խոր վիրապ, Խոր վիրապի վանք - Գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ` ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։     Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ 13-րդ դարից սկսած Խոր վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669թթ. Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 1669թ. սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն: 1703թ. ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը: 1970-80-ական թթ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ: