կրթական ծրագրերը կբեռնաթափվեն

        ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ծրագրերի հնարավոր համագործակցության զարգացման հնարավորությունները: Նախարար Ա. Աշոտյանը, անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է.«Պետական կրթական քաղաքականության գերակայությունը երեխայակենտրոն կրթության ապահովումն է: Հանրակրթության մասին ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները միտված են լինելու այս նպատակի իրականացմանը»: Նա կարևորել է միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ոլորտում իրականացվող ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացներում: Նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև հանրակրթության ֆինանսավորման տարբերակման նոր մեխանիզմների անհրաժեշտության խնդրին՝ ընդգծելով որակի գնահատման բաղադրիչի ներմուծման կարևորությունը: ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ներկայացրել է վերջին շրջանում հիմնադրամի կատարած աշխատանքները՝ պատրաստակամություն արտահայտելով ընդլայնել ներգրավվածությունն իրականացվող գործընթացներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շահառուների և միջազգային կառույցների մասնակցության ապահովման հետ կապված այլ հարցեր: