Պատմական Ակնարկ

       Սուրբ Սարգիս հոյակերտ եկեղեցու հարևանությամբ` փոքրիկ բարձրունքի վրա, կանգնած է դպրոցի երկհարկ շենքը` հպարտ իր պատմությամբ, իր առաքելությամբ, իր անցյալով ու ներկայով:
      Դպրոցում 1994- ից կազմակերպվել է տարբերակված ուսուցում 4- րդ, 8- րդ դասարաններում և վարժարանական ծրագրով հոսքային ուսուցում` 9-րդ ,10-րդ դասարաններում: Ուսուցման այս ձևը կրթահամալիրում տվել է իր արդյունքները` շնորհիվ ատեստավորված և որակյալ ուսուցիչների, հանրապետության տարբեր բուհերի`գիտական աստիճաններ ունեցող դասախոսների : Դպրոցը ակտիվորեն մասնակցել է վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում գործող տարբեր հիմնադրամների կողմից կազմակերպված կրթական ծրագրերի: Այն Եվրոխորհրդի և Հարավային Կովկասի կրթական ծրագրերի անդամ դպրոցներից մեկն է, մասնակցել է մի քանի միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների, որոնք վերաբերել են ուսուցման նոր տեխնոլոգիաներին, ծնող-դպրոց հարաբերություններին և այլն:

        Դպրոցում կազմակերպվել են գիտաժողովներ և կատարվել են բազմաթիվ առաջարկներ դպրոցավարության, նոր տեխնոլոգիաների ներդրման, ուսուցման կազմակերպման, հեռահար ուսուցման տարբերակների և այլ հարցերի վերաբերյալ: Դպրոցի կողմից մշակվել և առաջարկվել են դպրոցավարության համակարգչային ծրագրեր, որոնք նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով հնարավորություն են տալիս դպրոցներում բոլոր տիպի աշխատանքները, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը վերադաս մարմինների հետ կատարելու համացանցի միջոցով: Դպրոցում գործել են «Քայլ առ քայլ», «Կյանքի հմտություններ», հեռուսուցման և այլ ծրագրեր:

      Դպրոցը երկար տարիներ համագործակցել է ԿՕԾ -ի և «Հայկական Կարիտաս » -ի հետ, սոցիալական ծրագրի անցման շրջանակներում շահել մի շարք դրամաշնորհներ և «Ծնողխորհուրդների հզորացում » (ԴԾԽՀ) ծրագիրը, որի արդյունքում դպրոցական ծնողխորհուրդը գրանցված է որպես ՀԿ , և որի կողմից շահած դրամաշնորհով իրականացվել է «Աշակերտների արհեստագործական ծրագրերի զարգացում » ծրագիրը :
      Դպրոցն ունի երկհարկանի 7 մասնաշենք ,50 դասասենյակ, Ֆիզիկայի,քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներ, գորգագործական, փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցներ, սպորտային դահլիճ, հանդիսությունների դահլիճ: 1994-ին ստացել է Ավագ դպրոց-վարժարանի կարգավիճակ, 2009-ին ավագ դպրոց: